Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
25.10.2023 | 00:01

Տե՛ր Հիսուս Քրիստոս,

Աստծո կենդանի և հավիտենակա՛ն Որդի, լուսավորի՛ր մեր միտքը՝ հասկանալու Քո կենարար խոսքերը։

Արթնացրո՛ւ մեզ մեղքերի խավարից, որն ավերում է հոգին։ Արժանի արա մեզ ուղիղ լինելու առաքինության գործերում և երբ գաս երկիրը դատելու, շնորհիր մեզ լսել ուրախալից կանչը.

«Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնյալներ, ժառանգե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված Արքայությունը»։

Տե՛ր, շնորհիր մեզ այդ ժամին լինել առանց երկյուղի, խռովության և դատապարտության և մի՛ դատիր մեզ ըստ մեր բազում մեղքերի։

Քանզի միայն Դու ունես անչափ գթություն, երկայնմտություն ու ողորմություն։

Ընդունի՛ր այս աղոթքը բարեխոսությամբ սուրբ Աստվածածնի՝ Կույս Մարիամի, և Քո սրբերի բոլոր բազմությունների։

Ամե՜ն:

Դիտվել է՝ 2913

Մեկնաբանություններ